Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի օգոստոսի 5-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.54%-ով և կազմել 2416.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.85%-ով և կազմել 7870.50 դոլար, կապարի գինն աճել է 1.20%-ով և կազմել 2070.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.03%-ով և կազմել 22216.00 դոլար, անագի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 24455.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.10%-ով և կազմել 3488.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.39%-ով և կազմել 31239.47 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49445.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ