Լուսարձակող կրակայրիչ և բաց դարչնագույն փոշեզանգված․ ներնետման դեպք «Սևան» ՔԿՀ-ում

Լուսարձակող կրակայրիչ և բաց դարչնագույն փոշեզանգված․ ներնետման դեպք «Սևան» ՔԿՀ-ում

Ներնետման հերթական դեպքն է արձանագրվել «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ 

Արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն:

Արդյունքում դատապարտյալների համար նախատեսված բաղնիքի մասնաշենքի հարակից տարածքի ձնածածկույթին հայտնաբերվել է սև ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված փաթեթ և ազդանշանի համար նախատեսված լուսարձակող կրակայրիչ: Փաթեթում առկա է եղել բաց դարչնագույն փոշեզանգված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում