Չինաստանում ցնցվող երկնաքերը վախեցրել է հազարավոր մարդկանց

Չինաստանում ցնցվող երկնաքերը վախեցրել է հազարավոր մարդկանց

Չինաստանի Շենչժենի մեգապոլիսում հազարավոր մարդկանց են տարհանել երկնաքերից, որն անսպասելիորեն սկսել է ցնցվել։

Նշված է, որ շենքում տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և խանութներ։ Մարդիկ շտապել են հեռանալ 73 հարկանի երկնաքերից, որի բարձրությունը կազմում է ավելի քան 300 մետր։ SEG Plaza-ն Չինաստանում բարձրությամբ 104-րդ շենքն է, աշխարհում՝ 212-րդը։

Տեղի իշխանությունները դեռ չգիտեն, թե որն է տեղի ունեցածի պատճառը։ Շենքը կառուցվել է մոտ 20 տարի առաջ։ Այս տարածաշրջանում երկրաշարժեր չեն գրանցվել։

Նախնական զննումը ցույց է տվել, որ շենքի հիմքի վրա ճաքեր չկան, արտաքին պատերը վնասված չեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում