Դեսպան Ենգիբարյանն ու ԳԴՀ նախագահը քննարկել են հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները

Դեսպան Ենգիբարյանն ու ԳԴՀ նախագահը քննարկել են հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները

ԳԴՀ նախագահ  Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով: Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախագահը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները:

ՀՀ նախագահի հրամանագրով նոյեմբերի 12-ին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը: Մինչ այդ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր ԱշոտՍմբատյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում