ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց պատգամավորներ Անդրանիկ Թևանյանին և Արծվիկ Մինասյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ տեղից խոսելու համար:
Ամբիոնից ելույթ էր ունենում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին: Այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը սկսեցին տեղից խոսել և խանգարել ելույթ ունեցողին:
«Ձեր ելույթի ժամանակ կքննարկենք ձեր ելույթի թեզերը, վստահեցնում եմ՝ շատ հետաքրքիր ձևով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ազգային ժողովը քննարկում է պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը:
Կարծիքներ