Ռիո դե Ժանեյրոյում պարետային ժամ կսահմանվի կորոնավիրուսի համավարակի պատճառով
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի իշխանությունները որոշել են պարետային ժամ սահմանել` երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին գրում է Globo հրատարակությունը:
Նշվում է, որ սահմանափակումը կտևի մեկ շաբաթ: Արգելքը վերաբերում է քաղաքացիների փողոցում գտնվելուն տեղական ժամանակով 23:00-ից 05:00-ն, փողոցային առևտրին`08: 00-17:30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հասարակական սննդի հաստատություններին, որոնք կդադարեն աշխատել 23:00-ից:
Ձեռնարկված միջոցառումները կմեկնարկեն մարտի 13-ին:
Նահանգի նահանգապետ Կլաուդիո Կաստրոյի հրամանագրի համաձայն, որը կհրապարակվի ուրբաթ ՝ մարտի 12-ին, այս որոշումը կայացվել է Բրազիլիայի բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Կարծիքներ