Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը

Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարության մեջ նշված է.

Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների սրացումը և Հայաստանի տարածքի Ադրբեջանի ռմբակոծումները՝

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարում է.

Իր դատապարտումը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի ներխուժման առնչությամբ,

Իր համերաշխությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի՝ այդ ազգության քաղաքացիներին՝ ազդված մարդկային կյանքերի կորստով,

Իր մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճնշման և ռազմական բախումների կապակցությամբ,

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ արձանագրությունների առկայության պայմաններում պահանջում է ամբողջական և անաչառ հետաքննություն, ինչպես բարձրաձայնվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության կողմից, ի թիվս այլոց,

Մերժում է սպառնալիքի և ուժի կիրառումը՝ որպես տարաձայնությունների լուծման միջոց,

Հույս է հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,

Հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիարժեք հրադադար՝ հիմնված 2020թ. Եռակողմ հայտարարության վրա և վերականգնել երկխոսության ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և այլ համաձայնեցված ուղիներով, միջազգային հանրության աջակցությամբ և երաշխավորմամբ՝ ՄԱԿ-ի սկզբունքների համաձայն, ինչպես արտահայտվել է մեր արտաքին հարաբերությունների նախարարության կողմից ս.թ. 14/9/22-ի հաղորդագրությամբ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում