ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ են մտցվում Իրանի երկու քաղաքացիների և 16 բիզնես ընկերությունների  նկատմամբ՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ առնչություն ունենալու պատճառով։

Բացի դրանից, մեկ անձ էլ, Իրաքի քաղաքացի Միրջիրաշ ալ-Մուհամեդավը, մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ :

ԱՄՆ ֆինանսների նախարարության  պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է ակտիվների սառեցում ԱՄՆ-ում,ինչպես նաև  արգելք է սահմանվում  ամերիկացի քաղաքացիների կամ ընկերությունների հետ բիզնես  ներգրավվածության գործարքներ կնքելու համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում