Պուտինը արտասահմանյան ՏՏ ընկերությունների աշխատանքն անվանել է մարտահրավեր Ռուսաստանի համար
Արտասահմանյան ՏՏ ընկերություններն ու ինտերնետ-հարթակը Վլադիմիր Պուտինը լուրջ մարտահրավեր է համարել Ռուսաստանի համար:
«Մենք տեսնում ենք՝ ինչ կատարվեց Նահանգներում: Սա ջրբաժան է ամբողջ աշխարհում: Դա գաղափարական պառակտում է: Եթե նրանք իրենց երկրում են իրենց այդպես պահում, հասկանում եք՝ ինչպես կվերաբերեն ուրիշներին՝ իրենց բացառիկ համարելով»,- ասել է երկրի ղեկավարը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Նա խորհրդարանականներին կոչ է արել նախապես մտածել այդ մասին:
Հունվարի սկզբին Twitter-ն ընդմիշտ արգելափակեց ԱՄՆ տվյալ պահին գործող նախագահ Դոնալդ Թրամփի մուտքը իր հարթակ: Մինչ այդ ընկերությունն արդեն փակել էր ամերիկյան առաջնորդի օգտահաշիվը, բայց Կապիտոլիումի գրավումից հետո արգելքը դարձրին մշտական՝ հետագա «բռնություններ հրահրելուց» խուսափելու նպատակով: Թրամփի օգտահաշիվը ժամանակավորապես ապաակտիվացրին նաև Facebook-ը և Instagram-ը:
Այսպիսի մոտեցման հակառակորդները արգելափակումը համարում են քաղաքական սկզբունքներով գրաքննություն, որը խախտում է խոսքի ազատությունը և քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքները:
Կարծիքներ