1 օրում 3 վրաերթ Երևանում․ 3 անձ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը՝ ինքնագլորով անչափահաս

1 օրում 3 վրաերթ Երևանում․ 3 անձ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը՝ ինքնագլորով անչափահաս

3 վրաերթ Երևանում՝ մեկ օրվա ընթացքում․ 3 անձ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը՝ անչափահաս․ քրեական վարույթներ են նախաձեռնվել:

Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հուլիսի 31-ին, առավոտյան, ժամը 08․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա Երևանի բնակչի կողմից վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտն Երևան քաղաքի բնակիչ։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Նույն օրը, ժամը 09․00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի 16-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ, և բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով, իսկ տուժող անչափահասը եղել է ինքնագլորով։

Նույն օր, ժամը 11․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում Երևան քաղաքի բնակչի վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել հետիոտն, 30 տարեկան Երևանի բնակիչ, որը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Երեք դեպքերի առթիվ էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վնասվածքներ ստացած անձինք տուժող են ճանաչվել։

Ըստ բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում