Ադրբեջանը հերթական սուտն է տարածում, թե ՀՀ-ն ու Իրանը պատրաստվում են գրոհել արդեն 60 օր արգելափակված Լաչին․ Մարուքյան
Ուրիշ անելիք չունենալով՝ Ադրբեջանի լրատվամիջոցը հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել արդեն 60 օր արգելափակված Լաչինի միջանցք։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,-գրել է Մարուքյանը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել էին Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ հարձակումների մասին ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։
Կարծիքներ