Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են կամավոր հանձնել
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։
Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կարաբին» հրազենի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ մի տղամարդ կամավոր հանձնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։
«Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,-ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ