Օգոստոսի 6-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 133 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ծեծի, սպանության սպառնալիքի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 4-ական, սպանության, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության ու թմրամիջոցի հայտնաբերման` 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, որսագողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու ու կաշառք տալուն օժանդակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, սպանության փորձի, ավազակային հարձակման ու խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 4 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ