Կան ձերբակալվածներ. Գոռ Աբրահամյանը՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին

Կան ձերբակալվածներ. Գոռ Աբրահամյանը՝ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողությունների մասին

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Այս մասին գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

 

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- գրել է Գոռ Աբրահամյանը։

 

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում