Օրենքի նախագծի հետ կապված թյուր ընկալում կա, 1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում. Թունյան

Օրենքի նախագծի հետ կապված թյուր ընկալում կա, 1 միլիոն դրամ տուրքը տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում. Թունյան

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ նախորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեվեց ավտոմոբիլային տրոնսպորտի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների՝ մասնավորապես օնլայն տաքսիների համար:

Թունյանը հավելեց, որ այդ օրվանից բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստանում օրենքի նախագծի հետ կապված:

«Պատճառը չգիտեմ ինչն է, բայց այդտեղ թյուր ընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 միլիոն դրամ տուրք ենք սահամանում, նման բան չկա: 1 միլիոն դրամ տուրք է սահմանավում միայն օպերատորների համար՝ տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է: Այսինքն այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերվում ու նման խոսակցությունները իրականության հետ կապ չունեն»,- նշեց Թունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում