Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի,- գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 165 000 բնակիչ ունեցող Բուշիր քաղաքից 103 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կմ խորությամբ:
Ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Կարծիքներ