Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Արտգործնախարարները քննարկում են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները»,-հայտնում է «Անադոլու»-ն:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակներում Միրզոյանը մինչ այս հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Կարծիքներ