Կազանի դպրոցում սովորողներին առաջարկվում է վաղաժամ ավարտել ուսումնական տարին
Կազանի թիվ 175 դպրոցում, որտեղ հրաձգության հետևանքով զոհվել է 7 երեխա և 2 մեծահասակ, աշակերտներին հնարավոր է առաջարկեն արդեն հիմա ավարտել ուսումնական տարին: Այս մասին հայտնել է Կազանի քաղաքապետարանը:
«9-րդ և 11-րդ դասարանները, ինչպես ավելի վաղ առաջարկվել էր, ուսումը կշարունակեն թիվ 174 դպրոցում՝ հաշվի առնելով գալիք քննությունները: Իսկ մյուսները կանցնեն հեռավար ուսուցման: Մյուս դասարանների աշակերտներին կառաջարկվի ընտրության մի քանի ճանապարհ: Օրինակ՝ եթե ծնողը համարի, որ իր երեխայի համար օգտակար կլինի արդեն իսկ ավարտել ուսումնական տարին, ապա նրանց այդպիսի հնարավորություն կտրվի»,-ասված է տեղական իշխանության Telegram-ալիքում:
Եթե ծնողներն ընտրեն մյուս տարբերակը, ապա պետք է համապատասխան դիմում գրեն:
Կարծիքներ