Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցվել է քրեական գործ. տեսանյութ
Ազատություն Ռադիոկայանը հրապարակել էր տեսանյութ որտեղ խոսվում է Սևանա լճի ափամերձ հատվածների որոշ շքեղ առանձնատների մասին, որոնցից մեկը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է: Նախկին ոստիկանապետը խոչընդոտել է <<Ազատության>> նկարահանող թիմի աշխատանքները, երբ լրագրողները ցանկացել են նկարահանել լճի ափամերձ տարածքը: Գասպարյանը հայհոյել է նկարահանող խմբին, և պահանջել ցույց չտալ իր առանձնատունը, նաև՝ սպառնացել է մեքենայով վրաերթի ենթարկել: Մանրամասները՝ տեսանյութում
Կարծիքներ