Սաուդյան Արաբիայի թագավորը G20-ին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ապահովել բոլոր ժողովուրդների համար

Սաուդյան Արաբիայի թագավորը G20-ին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ապահովել բոլոր ժողովուրդների համար

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը G20-ին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիություն ապահովել բոլոր ժողովուրդների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, G20-ի երկրները պետք է ավելի լավ պատրաստվեն ապագա համավարակներին:

«G20-ը հնարավոր ամեն ինչ կանի կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է նա G20-ի գագաթաժողովի բացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում