Վարչապետի որոշմամբ գլխավոր դատախազը, նրա տեղակալը, խորհրդականն ու միջազգային-իրավական համագործակցության վարչության պետը կգործուղվեն ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա խորացման և ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 7-10-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:
Կարծիքներ