Կոշիկների միջոցով դատապարտյալին բջջային հեռախոսների փոխանցման փորձ է արվել

Կոշիկների միջոցով դատապարտյալին բջջային հեռախոսների փոխանցման փորձ է արվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մայիսի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Է.Չ.-ի անվամբ տարված հանձնուքը:

Զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս՝ թաքցված կրունկների հատվածում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Հանձնուքը տարած քաղաքացին բանավոր հայտարարել է, որ տեղյակ չի եղել հեռախոսներից, քանի որ կոշիկներն իրեն փոխանցել են նախորդ օրը:

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում