Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիա

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը. տեղեկացնում են ՀՖՖ-ից: Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։ Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով – «Ուրարտու» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Փյունիկ» Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Հրայր Մկոյան – «Արարատ» Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Սոլոմոն Իմե Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան) Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Դավիդ Դավիդյան – «Խիմկի» (Ռուսաստան) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա» Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա» Էրիկ Վարդանյան – «Փյունիկ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում