Դատարանի դատավճիռը մտել է ուժի մեջ. ԲԴԽ-ն՝ «Սասնա ծռերի» անդամներին ՔԿՀ-ներ տեղափոխելու մասին

Դատարանի դատավճիռը մտել է ուժի մեջ. ԲԴԽ-ն՝ «Սասնա ծռերի» անդամներին ՔԿՀ-ներ տեղափոխելու մասին

Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ ՀՀ դատական դեպարտամենտը հայտնում է, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քննած թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ:

Հայտարարության մեջ նաև ասված է.

«Հետևաբար 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին՝ դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»:

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 28-ին, փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացրել էր, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տնից արգելանքի էր վերցրել և տեղափոխել Երևան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում