Հողերը հանձնողը, կռվող տղերքին խաբողն ու Նիկոլ դավաճան գոռացողը․ իրադարձությունների եռանկյունն ըստ Ալեքսանյանի
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, որ ՊԲ հրամանատարի տեղակալ էր, պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղության պատասխանատուն։
Հիմա, երբ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, մյուս դաշնակցականներն ու հանրապետականներն ու չեկիստ գեներալները ասում են՝ Հադրութը դավաճանաբար հանձնվել է, զոհվածների ծնողներն ասում են՝ որ իրենց տղաներին ասել են ․ «Նիկոլը հողերը ծախել է, կռվելն իմաստ չունի»։ Կարո՞ղ է պատահել, որ դավաճանաբար հանձնողը ու կռվող տղերքին նման բան ասողը, հետո Երևանում վարչապետին դավաճան ասողը իրար հետ փոխկապակցված են ավելի, քան թվում է։
Այս բոլոր հարցերը, իհարկե, քննվելու են քննիչ հանձնաժողովում, տղերքը պատմելու են, թե իրենց ովքեր են ասել էդ դավաճանական տեքստերը, ովքեր են համոզել չկռվել ու թե ովքեր են այդ ասողների հարազատներն ու քաղաքական տերերը»,- գրել է նա։
Կարծիքներ