Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչություն հրավիրված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Քրգործը կապված է ԵՊԲՀ-ի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ։
Ավելի վաղ Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Ժամը 20:30-ին Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչություն:
Կարծիքներ