ԱՄԷ-Հայաստան քաղաքական և տնտեսական կապերը զարգանում են բավական ակտիվ․ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄԷ Ազգային խորհրդի նախագահին
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին:
ԱԺ նախագահը ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում՝ բարձր գնահատելով իրենց երկրի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում:
ԱՄԷ խորհրդարանի խոսնակը, գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, շեշտեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄԷ-Հայաստան քաղաքական եւ տնտեսական կապերը զարգանում են բավական ակտիվ:
Կարծիքներ