ՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը կարևորել են էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ ծրագրերի իրականացումը

ՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը կարևորել են էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ ծրագրերի իրականացումը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի տեղի ունեցող հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։

Երկկողմ ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Անդրադարձել է կատարվել վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում