Վահե Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կարեն Հակոբյանը կալանավորվել է երկու, Նարեկ Ամբարյանը՝ մեկ ամսով։
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Կարծիքներ