Չեմ զղջում կայացրածս որոշումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Newmag / summerfest-2024-ի շրջանակում հյուրընկալվել է Արտակ Ալեքսանյանին և խոսել մի շարք հարցերից:
Անդրադառնալով ազգային թիմ վերադառնալու շանսերին՝ Մխիթարյանը նշել է՝ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ.
«Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Կարող եմ ասել՝ բոլոր այն որոշումների համար, որոնք կայացրել եմ թե՛ ֆուտբոլային կարիերայիս ընթացքում, թե՛ դրանից դուրս, չեմ զղջում: Գոհ եմ իմ կայացրած որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից: Որոշ մարդիկ կարող են ասել, թե կարող էի ավելի լավ կամ ավելի վատ կարիերա ունենալ, բայց կարծում եմ՝ ոչ մեկս մեր ճակատագրից չենք կարող փախչել: Պետք է համակերպվենք նրա հետ, ինչ ունենք և շնորհակալ լինենք Աստծուն այն ամենի համար, ինչ նա մեզ տվել է: Միանշանակ կասեմ, որ, ցավոք սրտի, հավաքականի դուռն ինձ համար փակ է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հարցազրույցից հետո Մխիթարյանն ինքնագրեր է բաժանել երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ:
Կարծիքներ