Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում․ Լիլիթ Պիպոյան
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը վայր է դնում մանդատը։ Այդ մասին նա գառում է արել «ֆեյսբուքի» իր էջում։
«Սիրելի համաքաղաքացիներ,
հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև.
Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի;
Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա:
Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:
Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնել արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Կարծիքներ