Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ շարունակելով, որ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է, որ շուտով Անկարան ինքնուրույն կվերացնի այդ սպառնալիքը:
«Մեր զինուժի վրա հարձակումները և ահաբեկիչների (քրդական կազմավորումներ) վերջին հարձակումները Սիրիայում լցրեցին մեր համբերության բաժակը: Մենք մոտ ապագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք՝ մեր ուժերով Սիրիայից բխող սպառնալիքները վերացնելու համար»,-ասել է Էրդողանն ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում:
Կարծիքներ