Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում

Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում

Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից։

Փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։

ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չեն ստացել, սակայն նման հնարավորությունը չեն բացառում։

Այնտեղ նշել են, որ հստակ որոշում և պատասխան կկարողանան տալ հավելյալ տեղեկատվության առկայության պարագայում։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին օրերին Չունգոնգը Հայաստանում էր, որտեղ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում