Սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր Հրազդանում. Տեսչական մարմնի հայտարարությունը

Սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր Հրազդանում. Տեսչական մարմնի  հայտարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր:

Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները նախազգուշացվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում