Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում  հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։

Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում