Փրկարարները սիրիական Ջեբլայում փլատակների տակից դուրս են բերել 11 փրկվածների

Փրկարարները սիրիական Ջեբլայում փլատակների տակից դուրս են բերել 11 փրկվածների

Երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի փլատակների տակ ողջ մնացածների որոնումները շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում, չնայած այն հանգամանքին, որ նրանց գտնելու հավանականությունը գնալով նվազում է։ Այդ մասին ուրբաթ օրը SANA գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ղեկավար, գեներալ-մայոր Սաֆվան Բահլյուլը։

«Տեղի ունեցած աղետի մասշտաբները հսկայական են,- ասաց Բահլյուլը:- Կան մի քանի հազար տներ, որոնք պատրաստվում են փլուզվել, մյուսները շտապ վերանորոգման կարիք ունեն»: Նա ընդգծել է, որ «Պատերազմից և պատժամիջոցներից հյուծված Սիրիան ամուր օգնության կարիք ունի, մեզ անհրաժեշտ են կոտրված շինարարական տեխնիկայի պահեստամասեր, որպեսզի կարողանանք արագացնել աշխատանքը մարդկանց փրկելու համար, հակառակ դեպքում ժամանակը կկորչի»։

Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ-Գաբաշի խոսքով, ուրբաթ օրը երկրաշարժի զոհերի թիվը 1262-ից հասել է 1387-ի, իսկ տուժածներինը՝ 2285-ից հասնելով 2326-ի»,- ասել է առողջապահության նախարարության ղեկավարը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում