Մինսկը Երևանից ՀԱՊԿ-ի հարցով որևէ ծանուցում չի ստացել. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսը Հայաստանից որևէ ծանուցում չի ստացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցով։
«ԲԵԼՏԱ» գործակալությանն այս մասին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ»,- ասել է Գլազը։
Նրա խոսքով՝ Մինսկը արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում:
ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Կարծիքներ