Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում գրեթե 1,5 անգամ ավելացել է
Ռուսաստանի Դաշնության տարածքի անտառներում հրդեհների ընդհանուր մակերեսը վերջին օրն ավելացել Է 3,1 հազար հեկտարով՝ մինչեւ ավելի քան 4,5 հազար հեկտար, կամ 45 տոկոսով, մայիսի 27-ին հայտնել Է դաշնային «Ավիալեսոխրանա»-ի մամուլի ծառայությունը:
Մայիսի 27-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանում գործել Է 38 անտառային հրդեհ 3 154 հեկտար տարածությունում: «Անցած օրը՝ 2021 թվականի մայիսի 27-ին, Ռուսաստանում վերացվել Է 51 անտառային հրդեհ 559 հեկտար տարածության վրա: Մոսկվայի ժամանակով 2021 թվականի մայիսի 28-ի 00՛:00-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործել Է 32 անտառային հրդեհ 4 524 հեկտար տարաության վրա, որոնց գծով կատարվել են ակտիվ մարման աշխատանքներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անտառներում բռնկումների ամենից շատ տարածություններ են Տյումենի մարզում՝ 3 148 հեկտար: Նաեւ խոշոր օջախներ են գործում Օմսկի մարզում (510 հեկտար), Կրանսոյարսկի երկրամասում (488 հեկտար) եւ Յակուտիայում (342 հեկտար):
Աննշան տարածությամբ անտառներ են այրվում Իրկուտսկի եւ Նովոսիբիրսկի մարզերում, ինչպես նաեւ Ալթայի Հանրապետությունում: Հրդեհավտանգ սեզոն Է բացվել ՌԴ-ի 81 սուբյեկտներում, արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Տյումենի մարզի ամբողջ տարածքում: Հատուկ հակահրդեհային ռեժիմ Է գործում Ռուսաստանի Դաշնության 50 սուբյեկտներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ