RTV-ի հեռուստաալիքն սկսել Է հեռարձակվել Չինաստանում, Ճապոնիայում, Թաիլանդում եւ Սինգապուրում
RTV-ի միջազգային ռուսալեզու հեռուստաալիքը գործարակել Է HD ձեւաչափով հեռարձակումը Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ ավելի վաղ ներկայացված չի եղել: Հունվարի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունում:
«Հունվարից RTVi-ն մատչելի Է դարձել Ասիայի տարածաշրջանում: (…) Գործարքի գծով մեր գործընկերը GettTV միջազգային ծառայությունն Է,- մեջբերում Է անում մամուլի ծառայությունն ալիքի գլխավոր պրոդյուսեր Սերգեյ Շնուրովի խոսքից:- Համոզված եմ, որ մեր հանդիսականները կկարողանան ըստ արժանվույն գնահատել ալիքի ռուսերեն կոնտենտը, որը մենք հանգամանորեն պատրաստել ենք նրանց համար»: Եթերային հեռարձակումը գործարկվել Է այդ թվում Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Թաիլանդում, Մալայզիայում եւ այլ երկրներում: «Հեռուսաալքի ծրագիրը դիտելու հնարավորություն կունենա շուրջ 3 միլիոն մարդ»,- ճշտել են մամուլի ծառայությունում:
Կոնտենտը Full HD ձեւաչափով մատչելի կլինի ցանկացած սարքերով: Ռուսալեզու բաժանորդների համար GettTV փաթեթի մեջ մտնում են Ռուսաստանի հիմնական հեռուստաալիքները, ինչպես նաեւ հազարավոր ժամերով շուներ եւ ֆիլմեր: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում նաեւ ճշտել են, որ GettTV-ի հանգուցային խնդիրն Ասիայի տարածքում բնակվող ռուսալեզու հանդիսականներին օգտագործման համար հարմար հարթակի, ինչպես նաեւ որակյալ եւ հանրաճանաչ հեռուստաալիքների տրամադրումն Է: RTVi-ի ընդհանուր ընդգրկումը 225 միլիոն մարդ Է: Հեռարձակող գործարկուների քանակն ավելի քան 200 Է ամբողջ աշխարհոււմ: Ալիքը տարբեր հարթակներով ներկայացված Է 66 երկրներում, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Իսրայելը, Բելառուսը, Հայաստանը, Եվրոպայի եւ Բալթիկայի, ԱՊՀ-ի երկրները եւ Ասիայի միացած երկրները:
Կարծիքներ