Արագածի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել (տեսանյութ)
Հուլիսի 21-ին ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ տարածքային ստորաբաժանման աշխատակիցների հետ քննարկել են ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու հարցեր, ապատարածքումհամատեղուժեղացվածծառայությունենիրականացրել։
Արդյունքում՝ Գեղակերտ գյուղում հայտնաբերվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով, որի օրինականությունը հավաստող փաստաթղթեր վարորդը չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ