Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. Միրզոյան
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։
Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում ձեռք են բերվել սահմանի բացման հստակ պայմանավորվածություններ, ուրվագծցել են կոնկրետ այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիակատար կարգավորման հասնելու համար։
«Քննարկվել է նաև սահմանի բացման հնարավորությունը երրորդ երկրների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունն այս ուղղությամբ, և ես իրապես հավատում եմ, որ արդեն ժամանակն է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Միրզոյանը։
Կարծիքներ