Իռլանդիան կոչ է արել շուտափույթ ընդունել Ուկրաինային Եվրամիություն

Իռլանդիան կոչ է արել շուտափույթ ընդունել Ուկրաինային Եվրամիություն

 Իռլանդիայի կառավարությունն աջակցում է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ձգտումներին և հուսով է, որ նա շուտով կընդունվի այդ համայնքում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և պաշտպանության նախարար Միխոլ Մարտինը։

«Ես անհամբեր սպասում եմ, որ Ուկրաինան ապրի խաղաղության մեջ և իրականացնի Եվրամիության հուսալի անդամ երկիր դառնալու իր ձգտումը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում։ Մարտինը նշել է, որ Դուբլինը շահագրգռված է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորինս արագ ընթացակարգով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում