Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազը թոք շոու է վարելու Պորոշենկոյի հեռուստաալիքով

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազը թոք շոու է վարելու Պորոշենկոյի հեռուստաալիքով

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ և ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն Ուկրաինայի «Հինգերորդ ալիքի» եթերում վարելու է քաղաքական թոք-շոու։ Հեռուստաալիքը պատկանում է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին: Այս մասին գրում է Ria-ն։

«Յուրի Լուցենկոյի հետ ուղիղ տեքստով» խորագիրը կրող ծրագիրը նվիրված կլինի «իրադարձությունների զարգացման կանխատեսմանը, իշխանությունների սխալների վերլուծությանը և Ուկրաինայի խնդիրներին այլընտրանքային լուծում ներկայացնելուն»:

«Ես չեմ ուզում լռել և չեմ լռի։ Ես կխոսեմ պարզ տեքստով», - հայտարարության մեջ նշել է նախկին գլխավոր դատախազը:

Թոք շոուի առաջին թողարկումը եթերում կլինի մարտի 11-ին:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում