Վրացական կողմն արել է հնարավորը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղությանը․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ վրացական կողմն արել է հնարավորը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղությանը:
Կոբախիձեն հույս է հայտնել, որ Վրաստանը և Ադրբեջանը կընդլայնեն գործակցությունը, կշարունակեն երկխոսությունը քաղաքական և այլ ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ երկու երկրները մի շարք նոր նախաձեռնություններ են մշակում:
Ալիևն էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ Թբիլիսին և Բաքուն միշտ կողք կողքի կանգնած կլինեն․ «Մեր միջպետական հարաբերություններն ամուր հիմք ունեն»։
Նրա խոսքով՝ երկու երկրները մշտապես աջակցություն են հայտնել միմյանց ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:
Հիշեցնենք՝ Կոբախիձեն Բրյուսել կատարած այցից հետո այսօր պաշտոնական այցով այսօր մեկնել է Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։
Վրաստանի վարչապետը կարևորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
Տարածաշրջանային այցերից առաջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանին և Ֆաիգ Գուլիևին՝ նրանց հետ քննարկվելով ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։
Կարծիքներ