ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ գերիների վերադարձին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ գերիների վերադարձին

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին կարևորել է հայ գերիների վերադարձը Հայաստան՝ նշելով, որ Դաշինքն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը:

«Դա լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժևորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոլոմինան նշել է «Թվիթեր»-ում:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում