ԲԴԽ խոսնակը մեկնաբանել է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի մասին լուրերը
Տեղեկություններ են շրջանառվում, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական տալ:
Տեղեկատվությունը լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը՝ նշելով. «Պարոն Ջհանգիրյանը կատարել և կատարում է օրենքով սահմանված իր լիազարությունները»:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում էր ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու մասին:
Կարծիքներ