Էկոնոմիկայի փոխնախարարն իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի փոխնախարարն իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է իրանական «Թալաշգարանե էղթեսադե փայդար» հոլդինգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության մեխանիզմները, ոլորտում գործող օրենսդրությունը, հարկային ու մաքսային կարգավորումները։

 

Քննարկվել են հանքարդյունաբերության, արդյունաբերության, գյուղատնտեսության (ձկնաբուծութուն, ջերմոցաշինություն և այգեգործություն) և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելու հեռանկարով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում