Ինքնաթիռը վթարային վայրԷջք Է կատարել Բոգոտայում շարժի մի մասը կորցնելուց հետո
Airbus A300 բեռնատար ինքնաթիռը, որը պատկանում Է Transcarga ընկերությանը, վթարային վայրԷջք Է կատարել Կոլումբիայի մայրաքաղաքում, քանի որ վերթիռի ժամանակ կորցրել Է շարժիչներից մեկի մի մասը: Մարտի 11-ին այդ մասին հայտնել Է Կոլումբիայի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
«Քաղաքացիական ավիացիայի վարչությունը տեղեկացնում Է, որ (…) սկսվել Է հետաքննություն (…) պատճառները որոշելու նպատակով, որոնք հանգեցրել են Airbus A300 ինքնաթիռի ձախ շարժիչի մի մասի կորստի,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ում:- Ինքնաթիռի անձնակզմը հարկադրված Է եղել դադարեցնելու թռիչքը եւ վերադառնալու օդանավակայան»: Նախնական տվյալներով՝ վերթիռի ժամանակ ինքնաթիռը շարժիչով կպել օդանավակայանի փարոսներից մեկին: Պոկված մասն ընկել Է Բոգոտայի մերձակա շրջանում: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ