ՀԱՊԿ-ը Ղազախստանում իր գործողության մասին ծանուցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՀԱՊԿ-ը Ղազախստանում իր գործողության մասին ծանուցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ նամակում նա տեղեկացնում է Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողության անցկացման մասին։

«Հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգը և ղեկավարվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածներով՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնել ՀԱՊԿ-ի (Հավաքական ուժերի) զորքերի ուժերով և միջոցներով», – նշվում է նամակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում