Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն. Լի Կեցյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանն ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Ձերդ գերազանցություն,
ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում չին-հայկական հարաբերություններում նկատվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա։ Երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, հիմնորեն առաջ է ընթանում գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, իսկ մշակութային և հումանիտար փոխանակումներն էլ ավելի սերտանում են։
Օգտվելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթից՝ հայտնում եմ պատրաստակամությունս Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հարստացնել չին-հայկական բարեկամական հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ աշխատանքային հաջողություններ և քաջառողջություն։ Մաղթում եմ Չինաստանին և Հայաստանին հավերժ բարեկամություն»:
Կարծիքներ